Գլխավոր Լրահոս

Ձեռնարկվելու են գործուն միջոցներ երկրի սահմանադրական կարգը պահպանելու ուղղությամբ․ ԱԱԾ

Ձեռնարկվելու են գործուն միջոցներ երկրի սահմանադրական կարգը պահպանելու ուղղությամբ․ ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ երկրի սահմանադրական կարգը պահպանելու ուղղությամբ։

«Ներկայումս Հայաստանում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման  և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում ենք տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ երկրի սահմանադրական կարգը պահպանելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն»,- նշում են ծառայությունից։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Երևանում՝ կառավորության դիմաց մի խումբ արցախցիներ են հավաքվել։ Նրանք խնդրի անհապաղ և արագ լուծում են պահանջում՝ ի աջակցություն Արցախում գտնվող հայրենակիցների։ Նույն պահին ցույց է իրականացվում նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում