Գլխավոր Լրահոս

Մարությանին Երևանի քաղաքապետ ընտրելու համաձայնությունը կարող է կայանալ

Մարությանին Երևանի քաղաքապետ ընտրելու համաձայնությունը կարող է կայանալ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքը, որը 65-հոգանոց ավագանում ստացել է 12 մանդատ, հայտարարել է, որ կաջակցի քաղաքապետի պաշտոնում «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջատար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրությանը։

««Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:

Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին»։

Սեպտեմբերի 27-ի երեկոյան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Երևանի ավագանում ընդդիմադիր մյուս ուժերի հետ համագործակցությանը և կոչ արեց Երևանի ավագանի անցած ընդդիմադիր մյուս ուժերին («Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցություններ) համագործակցել ոչ դաշինքի տեսքով։

Հոկտեմբերի 10-ին պետք է կայանա Երևանի ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ տեղի է ունենալու քաղաքապաետի ընտրություն։

Երևանի ավագանի անցած «Հանրային ձայն» կուսակցության փաստացի ղեկավար Վարդան Ղուկասյանը (մականունը՝ «Դոգ»), որը հետախուզման մեջ է, ուղիղ եթերում հայտարարել էր, որ պատրաստ է փաստաթուղթ ստորագրել «Ազգային առաջընթացի» և «Մայր Հայաստանի» հետ։

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում Երևանի ավագանի է անցել քաղաքական հինգ ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ՝ 24 մանդատ,

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ՝ 14 մանդատ,

«Մայր Հայաստան» դաշինքը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ՝ 12 մանդատ,

«Հանրապետություն» կուսակցությունը՝ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ՝ 8 մանդատ,

«Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատով։ Այս կուսակցության ցուցակի առաջատարը ազատազրկման մեջ գտնվող Արտակ Գալստյանն է, իսկ փաստացի առաջնորդը՝ Վարդան Ղուկասյանը, որը հետախուզման մեջ է։

Քաղաքապետ ընտրելու համար հարկավոր է ձայների կեսից ավելին՝ 33 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիրը» և նրա դաշնակիցը համարվող «Հանրապետություն» կուսակցությունը միասին ունեն 32 մանդատ։ Ընդդիմադիր երեք ուժերն ունեն 33 մանդատ, և միավորվելու դեպքում կարող են ընտրել քաղաքապետի իրենց թեկնածուին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում