Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն կարող է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. Reuters

ԵՄ-ն կարող է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. Reuters

Եվրամիությունը կարող է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները, ներառյալ ֆինանսական աջակցությունը, և անհատական պատժամիջոցներ կիրառել, եթե իրավիճակը վատթարանա Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական վերահսկողությունից հետո: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության պատրաստած փաստաթղթին, որը, համաձայն հրապարակման, ուրվագծում է Ադրբեջանի նկատմամբ ԵՄ հետագա հնարավոր արձագանքը, բայց զգույշ տոնայնությամբ:

Համաձայն հրապարակման՝ ԵՄ-ն կարող է վերանայել քաղաքական ներգրավվածությունը, ֆինանսական աջակցությունը և ոլորտային համագործակցությունը՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը: Սակայն Ադրբեջանի էներգետիկ հատվածի մասին նշում չկա։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը և Միության 27 երկրների բազմաթիվ առաջնորդներ դատապարտել են Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Սակայն, ինչպես նշում է Reuters-ը, դիվանագետներն ասում են, որ ԵՄ երկրների միջև տարաձայնություններ կան ավելի կոշտ դիվանագիտական կամ քաղաքական քայլեր ձեռնարկելու շուրջ: 

Պատճառն ադրբեջանական նավթի և գազի վրա ավելի շատ ապավինելու ԵՄ-ի քայլերն են:

«Մարդու իրավունքների լուրջ խախտումներ թույլ տալու դեպքում կարող են նախատեսվել սահմանափակող միջոցներ նման խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ»,- նշում է թերթը։

ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ որոշումները հիմնականում պահանջում են անդամ երկրների միաձայն որոշումը:

«Երկրներից մեկի դիվանագետը, որը կողմ է Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշմանը, անանուն մնալու պայմանով ասել է, որ փաստաթուղթը «արտացոլում է անդամ երկրների տարբեր դիրքորոշումների հավասարակշռությունը. մենք ավելին ենք ուզում, իսկ մյուսներն ընդհանրապես ոչինչ չեն ուզում»», - գրում է Reuters-ը:

Համաձայն աղբյուրի՝ Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդներն այն երկրների թվում են, որոնք կողմ են Բաքվի նկատմամբ անհամաձայնության կոշտ ազդանշաններին, մինչդեռ մյուսները, ինչպիսիք են Ավստրիան և Հունգարիան, գտնվում են հակառակ բևեռում։

Մեկ այլ դիվանագետ էլ նշել է, որ ԵՄ-ն կարող է ավելին չանել, քան Ադրբեջանին դատապարտելը, և փոխարենը կենտրոնանալ Հայաստանին տնտեսապես և, հնարավոր է, ռազմական աջակցություն ցուցաբերելու վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում