Գլխավոր Լրահոս

Անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին. Ս.Սարգսյանը` հարկային խնդիրների քննարկմանը

Անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին. Ս.Սարգսյանը` հարկային խնդիրների քննարկմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի հետագա բարելավման և հարկերի հավաքագրման գործընթացի հետ կապված արդիական մի շարք հարցերի քննարկման նպատակով. այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ նախագահի, ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ:

Հանրապետության ղեկավարն իր դիրքորոշումն է ներկայացրել օրակարգային հարցերի վերաբերյալ և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

«Ուզում եմ, որպեսզի երկու բան բոլորիս համար հստակ լինի: Մեկ՝ որ մենք պետք է շատ զգուշավոր լինենք նոր դրույքաչափերի սահմանման հարցում, հատկապես՝ դրույքաչափերի ավելացման հարցում: Երկրորդ՝ բոլորիս համար հստակ և շատ պարզ պետք է լինի՝ որքան պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի դեմ պայքարը խստանա, այնքան դժգոհությունները, միջամտությունները շատ են լինելու: Բայց այդ դժգոհությունները լինելու են կոնկրետ մարդկանց, կոնկրետ սուբյեկտների կողմից, ովքեր, իհարկե, շահարկելու են և դա ներկայացնելու են որպես բիզնեսի շահեր, որպես ժողովրդի շահ, որպես հարկայինի կողմից 37 թվականի միջոցառումների կիրառում: Այս առումով, պարո՛ն վարչապետ, խնդրում եմ, որպեսզի կառավարության նիստի ժամանակ երկու հարցի մասին շատ հստակ հայտարարվի: Մեկ՝ որ ցանկացած միջամտություն, ցանկացած միջնորդություն հարկային մարմիններին ես դիտելու եմ միջամտություն նրանց աշխատանքին և անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին: Սա բոլորի համար շատ հստակ պետք է լինի: Եվ երկրորդ՝ պետք է բարձրանա պաշտոնյաների պատասխանատվությունը ոլորտում տիրող իրավիճակի հանդեպ. եթե ես նախարար եմ, ես պարտավոր եմ ամեն օր պայքարել, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգում ստվերը քչանա, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգի ձեռնարկությունները լինեն պատշաճ, բարեխիղճ հարկատուներ: Եվ այս հարցում, իրոք, մենք պետք է փոփոխություն մտցնենք՝ վերաբերմունքի փոփոխություն: Թե չէ, թևերը փռում են այդ ձեռնարկությունների վրա և սկսում են բողոքել՝ պարտքեր են առաջանում, եթե հարկերը տանք և այլն, և այլն: Բայց եթե իրենք հարկեր չեն տալու, մենք որտեղի՞ց ենք իրենց ֆինանսավորելու: Եվ կարծում եմ, ճիշտ կլինի, որ պարբերաբար՝ երկու ամիսը, երեք ամիսը մեկ, ինչու չէ նաև կառավարության նիստի ընթացքում կոնկրետ նախարարությունը հաշվետվություն տա, թե ի՞նչ է արել ընդհանրապես այս ուղղությամբ: Մեզ համար դա էական նշանակություն ունի»,-խորհրդակցության մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը խոսել է նաև ֆինանսների նախարարության և ՊԵԿ համատեղ հանձնաժողովի անկախության բարձրացման կարևորության մասին, որպեսզի լավագույնս պաշտպանվեն հարկատուների իրավունքները:
 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում