Գլխավոր Լրահոս

ԼՂ-ից տեղահանված 11 238 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում

ԼՂ-ից տեղահանված 11 238 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 11 238 երեխա կրթությունը շարունակում է հայաստանյան կրթական  հաստատություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Կրթությունը Երևանում ստանում է 3 595 երեխա, Կոտայքի մարզում՝ 1 964, Արարատում՝ 1 597, Արմավիրում՝ 956, Լոռիում՝ 635, Գեղարքունիքում՝ 535, Արագածոտնի մարզում՝ 512, Սյունիքի մարզում՝ 458, Շիրակի մարզում՝ 427, Տավուշում՝ 325, Վայոց ձորում՝ 234:

«Կան դպրոցներ, որոնք հստակ թվով աշակերտներ ընդունելու արտոնագիր ունեն: Այս դեպքում դպրոցը մերժում է աշակերտին ընդունել և ուղղորդում է մոտակա այլ դպրոց: Միայն սա է խնդիրը, որ երբեմն, հավելյալ անհարմարություններ առաջացնելով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիներին ուղղորդում են այլ դպրոցներ: Նման խնդիր կա նաև Երևանի մանկապարտեզների հետ կապված»,- շեշտեց վարչապետի մամուլի քարտուղարը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված ավելի քան 100 հազար  քաղաքացի:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում