Գլխավոր Լրահոս

Երեք աբսուրդ՝ մեկ օրում

Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի՝ Ազգային ժողովում քննարկման ժամանակ իշխանությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր բովանդակությամբ և մտածելակերպով նրա գործունեությունը արդարացված կլիներ միմիայն Խորհրդային Միությունում, այլն էլ 1930-ական թթ.:

Քննարկման ընթացքում իշխանության ներկայացուցիչները «փայլեցին» իրենց աբսուրդ դիրքորոշումներով և մտքերով:

Նախ «փայլեց» ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որը կերկերուն ձայնով փորձում էր համոզել, որ պաշտպանում է «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերը նրա հիմնադիր Վարդան Օսկանյանից: Նման հայտարարություն անում է մի երկրի գլխավոր դատախազ, որտեղ անարդարության մթնոլորտը հասել է կրիտիկական մակարդակի, որտեղ ամեն քայլափոխի ոտնահարվում և բռնաբարվում են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները: Այս իրավիճակում ՀՀ գլխավոր դատախազին խիստ մտահոգել է ինչ-որ հիմնադրամի իրավունքների պաշտպանությունը, այն դեպքում, երբ մեղադրվող և պաշտպանվող կողմերից և ոչ մեկը նման խնդրանքով Աղվան Հովսեփյանին չի դիմել: Իրավիճակի այս աստիճանի նենգափոխումը իսկական աբսուրդ է: Դատախազ, որը քաղաքական պատվերի շրջանակում սպասարկում է օրվա իշխանությանը, առնվազն չպետք է խոսի արդարադատությունից:

Երկրորդ աբսուրդն այն էր, որ իշխանական պատգամավորների իրավագիտակցությունը զրոյական մակարդակի է: Գալուստ Սահակյանն ու նրա կուսակից օրենսդիրները փաստեցին, որ իրավաընկալման առումով Լավրենտի Բերիայի և Ֆելիքս Դերժինսկու կարկառուն հետևորդներն են: Մի՞թե կարելի էր պատկերացնել, որ 21-րդ դարում անկախ Հայաստանի օրենսդիրները կարող են հայտարարել, որ մարդուն պետք է հնարավորություն տալ ապացուցելու իր անմեղությունը: Երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Գալուստ Գրիգորիչը և նրա նման մտածողները ցույց են տալիս, որ բոլորովին տեղյակ չեն ՀՀ Սահմանադրության գոյությունից և ըստ այդմ հանդես են գալիս հակասահմանադրական կոչերով:

Որակական և իրավաընկալման նման մակարդակ ունեցող իշխանություններով Հայաստանը պարզապես չի կարող համահունչ քայլել քաղաքակիրթ աշխարհի հետ, առավել ևս՝ դիմագրավել օրեցօր շատացող մարտահրավերներին:

Օրվա երրորդ աբսուրդը նորից մատուցեց գլխավոր դատախազը: Լրագրողների հարցին, թե ինչպես է պատահել, որ Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործը հարուցվել է միայն այն բանից հետո, երբ նա սկսել է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ, Աղվան Հովսեփյանը պատասխանել է, թե դա զուգադիպություն է: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում