Գլխավոր Լրահոս

ԼՂ-ից տեղահանված մոտ 15 հազար աշակերտներ արդեն հաճախում են Հայաստանի դպրոցներ

ԼՂ-ից տեղահանված մոտ 15 հազար աշակերտներ արդեն հաճախում են Հայաստանի դպրոցներ

ԼՂ-ից բռնի տեղահանված 14 848 աշակերտ արդեն հաճախում են Հայաստանի դպրոցներ։ Այդ մասին հոկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա տվյալներով` Երևանում դպրոց է հաճախում 4 675 աշակերտ, Արագածոտնում` 707, Արարատում` 2 068, Արմավիրում` 1 290, Գեղարքունիքում` 712, Լոռիում` 883, Կոտայքում` 2 514, Շիրակում` 631, Սյունիքում` 581, Վայոց Ձորում` 322, Տավուշում` 465։

«Մի փոքր դանդաղել է երեխաների գրանցումը դպրոցներում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն գործարկվել է վարձակալության ծրագիրը, և կարծում եմ, մարդիկ հիմա զբաղված են դրանով ու նաև դրանով են պայմանավորում իրենց երեխաների դպրոց գնալը։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին` առաջին իսկ հնարավորության պարագայում դպրոց դիմել, քանի որ անկախ հետագա տեղաշարժի փոփոխություններից` ամեն օրը կրթությունից երեխայի դուրս մնալու օր է։ Մենք բոլորս պետք է մտածենք երեխաների կրթության գործընթացի շարունակականության մասին»,- ընդգծեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ 1 155 ուսանող էլ արդեն հաշվառվել են ՀՀ պետական բուհերում և դրանց մասնաճյուղերում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում