Գլխավոր Լրահոս

ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցով ԱԳՆ-ում քննարկումներ են անցկացվել

ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցով ԱԳՆ-ում քննարկումներ են անցկացվել

Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 7-րդ նիստը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականաման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը՝ նշելով, որ հարցը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է:

«Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանի և Եվրոպական հանձնաժողովի վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 7-րդ նիստը: Նիստին ներկա էին նաև ՀՀ համապատասխան գերատեսչությունների և Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԵՄ անդամ երկրների հյուպատոսական բաժինների ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։

Հայկական կողմը ներկայացրել է «ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կիրարկման հետ կապված խնդիրները՝ մասնավորեցնելով այն դրույթները, որոնց պահանջները չեն կատարվում։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների կողմից ստացվող բողոքներին, ներկայացվել են հետընդունման հարցում համագործակցության դրական ցուցանիշներն ու Հայաստանի արձանագրած առաջընթացը:

«Բարձրաձայնված խնդիրների համատեքստում եվրոպական կողմն իր հերթին ներկայացրել է փաստարկներ, որոնք հիմնականում կապված էին դեսպանությունների աշխատանքային ծանրաբեռնվածության և հայաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների գործունեության հետ։ Միաժամանակ ԵՄ կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ լուծումներ փնտրել՝ խնդրո առարկա հարցում իրավիճակը շտկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid0KgVfFoAB4tkwU8AeQ5pK7JzaADT3vadJXVEaTetuMfuvf6W3HjfYw7GyJTaCmKA9l
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում