Քաղավիացիայի կոմիտեում Եվրամիության դեսպանին ներկայացվել է ԵՄ «սև ցուցակից» դուրս գալու աշխատանքը

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում Եվրամիության դեսպանին ներկայացվել է ԵՄ «սև ցուցակից» դուրս գալուն ուղղված աշխատանքը։
«Հոկտեմբերի 23-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտե է այցելել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Կոմիտեի նախագահը Դեսպանին ներկայացրեց ավիացիոն ոլորտի ներկայիս իրավիճակը: Դեսպանին ներկայացվեցին նաև ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալուն ուղղված մեծածավալ աշխատանքները, ինչպես նաև ոլորտում կայունացման և զարգացման հետագա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհային քարտեզը»,- ասված է Քաղավիացիայի կոմտեի հաղորդագրությունում։
2020-ի հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանը: Հայկական ընկերություններին արգելվում է թռչել Եվրամիության տարածքում, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։
Civilnet










