Գլխավոր Լրահոս

ԱԱԾ-ն բացահայտել է Իրանից Հայաստան թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը

ԱԱԾ-ն բացահայտել է Իրանից Հայաստան թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մաքսանենգ ճանապարհով Իրանից Հայաստան թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը։

«Պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են պատրաստվում ներկրել խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Հոկտեմբերի 27-ին հայ-իրանական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, իրանի քաղաքացու կողմից նշված վայրում, Վ.Ա-ն և Գ.Ա-ն վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ից հայտնում են, որ ավտոմեքենայում հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» և «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ երկու քաղաքացիները ձերբակալվել են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում