Գլխավոր Լրահոս

ԼՂ-ին որպես վարկ հատկացվող գումարները 2024-ին կուղղվեն տարբեր ծրագրերի իրականացմանը. նախարար

ԼՂ-ին որպես վարկ հատկացվող գումարները 2024-ին կուղղվեն տարբեր ծրագրերի իրականացմանը. նախարար

Լեռնային Ղարաբաղին մինչև այժմ որպես միջպետական վարկ հատկացվող գումարները Հայաստանի կառավարությունը հաջորդ տարի կուղղի տարբեր ծրագրերի իրականացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, և բյուջեի ներկայացված սցենարում չկա այն ամբողջական միջոցառումների ու ծրագրերի շրջանակը, որը կառավարությունը պատրաստվում է իրագործել 2024-ին: Ներկայումս գերատեսչություններն աշխատում են այն հավելյալ ծրագրերի, միջոցառումների վրա, որոնք պետք է ներառվեն 2024-ի պետբյուջեում:

«Ճիշտ է՝ բյուջեի այս տարբերակը ներկայացված է ՀՆԱ-ի մեջ 3,2 տոկոս դեֆիցիտով, բայց մեր պատկերացմամբ այդ դեֆիցիտը 2024-ին կաճի մինչև 4,6 տոկոս, որ կարողանանք իրականացնել այդ բոլոր միջոցառումները: Սա որևէ հավելյալ ֆիսկալ ծանրաբեռնվածություն չի ավելացնի մեր վրա, որովհետև մեր այսօրվա պատկերացումներով այն գումարները, որոնք հատկացվում էին Լեռնային Ղարաբաղին՝ որպես միջպետական վարկ, կկարողանանք հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը: Հույս ունենք, որ այդ գումարները բավարար կլինեն դրա համար»,-ասաց Հովհաննիսյանը:

2022-ին Հայաստանի կողմից Արցախին տրամադրվել էր ընդհանուր առմամբ 144 միլիարդ դրամի միջպետական վարկ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում