ԿԲ-ն 0,25%-ով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 9,5%

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 31-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25%-ով` սահմանելով 9,5%:
ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 8 %:
Արդեն չորրորդ անգամ է, որ Կենտրոնական բանկն իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նվազման գործընթացը սկսվել է հունիսից, որի նպատակն է առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:
Մինչ այդ՝ 2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում էր զսպել գնաճը:
Civilnet










