2023-ի տասն ամիսներին հավաքվել է 234,4 մլրդ դրամ ավելի հարկեր․ ՊԵԿ

2023-ի տասն ամիսների ընթացքում հավաքվել է 234,4 մլրդ դրամ ավելի հարկեր, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
«Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 793,6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 234,4 մլրդ դրամով կամ 15%-ով»,- ասված է հաղորդագրությունում։
Նույն ժամանակահատվածում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 305 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 92,6 մլրդ դրամով կամ 43,6%-ով:
Civilnet










