Գլխավոր Լրահոս

2023-ի ինն ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 48,4 %-ով

2023-ի ինն ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 48,4 %-ով

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 միլիոն 839 հազար զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է 48,4 տոկոսով։ Այդ մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն։

2022-ի առաջին ինը ամիսներին Հայաստան էր ժամանել 1 մլն 239 հազար զբոսաշրջիկ։

2023-ին ամենից շատ զբոսաշրջիկները՝  50,7 տոկոսը, Ռուսաստանից ժամանածներն են։ Հաջորդում են  Վրաստանից՝ 10,1 տոկոս, Իրանից՝ 6,3 տոկոս, այցելուները։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ իրականացված հետազոտությունների համաձայն՝ ռուս զբոսաշրջիկների մեծ մասն ամանորյա արձակուրդները՝ ռուսական քաղաքներից հետո, նախընտրում է անկացնել Երևանում։ Ամրագրումների մոտ 9%-ը բաժին է ընկնում Հայաստանի մայրաքաղաքին։

Ըստ տարիքային կազմի՝ Հայաստան են այցելել հիմնականում 36-63 տարեկան մարդիկ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում