Գլխավոր Լրահոս

Եվրահանձնաժողովը կանաչ լույս վառեց Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածությանը

Եվրահանձնաժողովը կանաչ լույս վառեց Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածությանը

Շոթա Կինչա, OC Media

Եվրահանձնաժողովը ԵՄ-ին առաջարկել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ՝ ճանապարհ հարթելով Եվրոպական խորհրդի դեկտեմբերին կայանալիք նիստում Վրաստանի անդամակցության գործընթացը սկսելու համար։ 

Եթե Եվրոպական խորհուրդը հետևի չորեքշաբթի օրվա հանձնարարականին, ինչն ակնկալվում է, ապա դա կլինի ԵՄ-ի գրեթե 17 ամիս առաջ կայացրած նախկին որոշման շրջադարձը, երբ վերջինս մերժել էր Վրաստանին թեկնածուի կարգավիճակի տրամադրումը՝ միաժամանակ հաստատելով Ուկրաինայինն ու Մոլդովայինը։

Երկու երկրներն անդամակցության հայտ էին ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից անմիջապես հետո, որոնց օրինակին հանրային ճնշման արդյունքում դժկամությամբ հետևել էր Վրաստանի կառավարությունը։ Անդամակցության թեկնածության փոխարեն ԵՄ-ն Վրաստանի կառավարությանը ներկայացրել էր 12 «առաջնահերթություններ», որոնք պետք է Թբիլիսին կատարեր՝ նախքան իր թեկնածության հարցի վերանայումը։

Չորեքշաբթի օրվա հանձնարարականը տրվել է՝ չնայած Վրաստանի քաղհասարակության խմբերի պնդումներին, որ կառավարությունը չի կարողացել իրականացնել իրենցից պահանջված բարեփոխումների մեծ մասը, ներառյալ «ապաօլիգարխիզացումը», դատաիրավական բարեփոխումները և մամուլի ազատության բարելավումը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում