Հայաստանն ու Իրանը կարող են եռապատկել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները․ դեսպան

Հայաստանն ու Իրանը կարող են ավելացնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները։ Այդ մասին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Երկու երկրների միջև առկա է գազի գիծ և մենք երկու ամիս առաջ երկարաձգեցինք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը: Դա երկու երկրների հարաբերություններում մեծ և ռազմավարական քայլ էր: Այդ պայմանագրի շնորհիվ մենք կկարողանանք ավելացնել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը գազի դիմաց, եռապատկել կամ նույնիսկ քառապատկել այն: Շատ լավ ծրագրեր ունենք Հայաստանի հետ: Ունենք երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որ հուսով եմ առաջիկա ամիսների ընթացքում ավարտին կհասցվի»,- ասել է նա։
https://www.youtube.com/watch?v=UD5bk341GTkԴեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը 711 միլիոն դոլար է կազմել։ Նա հույս է հայտնել, որ այս տարի այդ թիվը մոտ մեկ միլիարդի կհասնի:
«Կա նաև Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի նախագիծը, որը նույնպես ռազմավարական կարևորության է և ամենամեծ նախագիծն է, որը կնքվել է Հայաստանի կառավարության և իրանական ընկերությունների միջև: Մենք միշտ խրախուսել ենք ուրիշ իրանական ընկերություններին, որ գան Հայաստան և օգտվեն Հայաստանում աշխատանքի լավ հնարավորություններից, այստեղ արտադրեն և արտահանեն ուրիշ երկրներ: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր առևտրային և տնտեսական կապերը զարգացման լավ դինամիկա ունեն և մենք վճռականորեն շարունակելու ենք այդ ուղին»,- նշել է Սոբհանին։
https://civilnet.am/news/756629/%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d6%84-%d5%a2%d5%a1%d5%bc%d5%b6-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a9%d5%a1%d6%84%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%bf%d6%84%d5%a5%d6%80-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%b0%d5%bd%d5%af%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a5%d5%b6%e2%80%a4-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6/ https://civilnet.am/news/756701/%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b2%d5%a1%d6%80%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b2%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d5%b9%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a3%d5%ab%d5%bf%d5%ab%d5%b4-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b8%d5%be%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d6%81%d5%b6-%d5%a7%e2%80%a4-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6/Տեղադրություն
Civilnet










