Գլխավոր Լրահոս

Ընտանեկան բռնության պատճառով աղջիկն Ինգուշեթիայից փախել և ապաստան է գտել ՀՀ-ում

Ընտանեկան բռնության պատճառով աղջիկն Ինգուշեթիայից փախել և ապաստան է գտել ՀՀ-ում

Ընտանեկան բռնության պատճառով Ֆատիմա Զուրաբովան Ինգուշեթիայից փախել և ապաստան է գտել Հայաստանում։

Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Զուրաբովայի հարազատի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, նա հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել Ինգուշեթիայում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին։

«2023-ի նոյեմբերի 10-ին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որիր ընկերոջ եղբոր դուստր՝ Ֆատիմա Զուրաբովան, Մին. Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նոյեմբերի 14-ին Ֆատիմա Զուրաբովան հայտնաբերվել է: Նա հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել Ինգուշեթիայում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել և գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն (Կանանց աջակցման կենտրոն – խմբ․), որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով: Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, ով, իմանալով իր պատմությունը, դեպի ՀՀ գնել է տոմս, որից հետո նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։

Ֆատիմա Զուրաբովան Հայաստանում բնակություն է հաստատել Աշտարակ քաղաքում՝ Կանանց աջակցման կենտրոնի կողմից վարձակալած վայրում:

«Նա նշել է, որ ՀՀ-ում որևէ բռնության չի ենթարկվել, որևէ մեկն իրեն վնաս չի հասցրել: Հայտնել է, որ տեղյակ է այն մասին, որ իր հորեղբայրները գտնվում են ՀՀ-ում, վերջիններս հանդիպել են իրեն: Նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով։ Վերոնշյալ վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆատիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Վերջինս արգելանքի տակ չէ, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել»,- գրել է ՔԿ նախագահի խոսնակը։

2023-ի հոկտեմբերի դրությամբ Կանանց աջակցման կենտրոնը ապաստարան է տրամադրել 234 կանանց և նրանց երեխաներին, իսկ 2020-2023 թթ. ընթացքում 26 օտարերկրյա քաղաքացի ստացել է աջակցություն, այդ թվում օգտվել է ապաստարանի ծառայությունից, որոշ դեպքերում առանց ոստիկանության կողմից ուղղորդման:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում