Գլխավոր Լրահոս

Չենք կարող երեխաներին ասել՝ սպասեք, մի մեծացեք․ փոխքաղաքապետը՝ Ամանորի տոնակատարությունների մասին

Չենք կարող երեխաներին ասել՝ սպասեք, մի մեծացեք․ փոխքաղաքապետը՝ Ամանորի տոնակատարությունների մասին

Նոյեմբերի 16-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսին ներկայացրել է մայրաքաղաքում մեկնարկած ամանորյա տոնական ձևավորման ու լուսավորման աշխատանքները:

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին տարին չէ, որ ապրում է անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում, և մեր մոտեցումն այս հարցին հետևյալն է. Ամանորը և տոնակատարությունները, որ արվում են, դրա շահառուներն առաջին հերթին երեխաներն են։ Մենք չենք կարող երեխաներին ասել, թե սպասեք, մի մեծացեք, ձեր մանկությունը մի պահ «սառեցրեք», անվտանգային խնդիրները կվերանան, նոր այդ պահից կշարունակենք։ Հիմա են այդ մարդիկ իրենց մանկությունն ապրում, ու պետք է այդ մանկությունը լինի վառ։ Շարունակաբար ծանր տրամադրություն, կորուստներ, զրկանքներ կրող մեր հանրության կյանքում պետք է լինեն վառ կետեր»,- ասել է փոխքաղաքապետը։

Գրիգորյանը հայտնել է, որ հրապարակը զարդարելիս շենքերի վրա կրկին անցքեր արվելու են, բայց ավելի քիչ քանակով։

«Անցյալ տարի շատ քննարկվեց հատկապես Հանրապետության հրապարակում և դրա շենքերի վրա կատարված աշխատանքը, անցքերը: Ինչպես անցած տարի խոստացանք, բոլոր անցքերը փակվել են: Այս տարի Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումը իրականացվելու է մի փոքր այլ եղանակով: Պատկերը, որ տեսել եք անցյալ տարի, նույն է լինելու, բայց տեխնիկական առումով պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները: Էլի անցքեր լինելու են, բայց անհամեմատելի քիչ քանակով, և հիմնականում այն անցքերը, որոնք անցած տարի բացվել են, լցվել են, և, ինչպես անցյալ տարի, այնպես էլ հիմա ծրագրի ավարտից հետո լցվելու են»,- նշել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում