Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության պլան են ստորագրել

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության պլան են ստորագրել

Նոյեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին:

Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Պապիկյանն ու Բուրչուլաձեն քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

«Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը»,- ասված է հաղորդագրությունում։

Օրերս Ֆրանսիան «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանի տարածքով։ Վրացական APM Terminals Poti ընկերությունից հաստատել են զրահամեքենաների տարանցումը։ Ընկերությունից, մասնավորապես, նշել են՝ սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս չի հերքել ֆրանսիական զրահամեքենաների մատակարարման լուրը․ «Հայտնի էր, որ Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր, և ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայի հետ այս առումով մենք մեծ առաջընթաց ենք ունեցել և առջևում նաև ավելի լայն համագործակցությունն է Ֆրանսիայի հետ հենց անվտանգության ոլորտում»։

https://civilnet.am/news/757012/%d5%be%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%a3%d5%b6-%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%a6%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում