Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը հայտնում է USAID-ը արգելելու մասին՝ արցախցիներին նոր օգնության հատկացումից հետո

Ադրբեջանը հայտնում է USAID-ը արգելելու մասին՝ արցախցիներին նոր օգնության հատկացումից հետո

«Դիմակը պատռված է․ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա»․ նոյեմբերի 21-ի երեկոյան X-ի հարթակում գրառում է արել Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի նման որոշման պառճառ է դարձել այն, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ավելի քան չորս միլիոն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար, իսկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հանդես էր եկել ուղերձով,  որում իր աջակցությունն է հայտնել ավելի քան 100 000 տեղահանված արցախցիներին։

«Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի՝ 30 տարի տևած օկուպացիայի ընթացքում, երբ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ ենթարկվել էին արյունալի էթնիկ զտումների, Միացյալ Նահանգները կանգնեց ագրեսոր Հայաստան պետության կողքին: Մեր օրերում նույն քաղաքականությունը շարունակվում է նույն ձևով ու դրսևորմամբ»,- ասել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականը X-ի հարթակում Սամանթա Փաուերին մեղադրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ համագործակցության համար։ 

«Ավրորա մրցանակաբաշխության ներքո ադրբեջանատյացությունը, թուրքատյացությունը, քաղաքական կոռուպցիան, փողով հարց լուծելն ու քաղաքական շահարկումները, հավանաբար, Ռուբեն Վարդանյանի և Սամանթա Փաուերի ընդհանուր արժեքներն ու հետաքրքրություններն էին»,- կարծում է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հաջիևն իր գրառման մեջ Ռուբեն Վարդանյանին նաև մեղադել է փողերի լվացման մեջ՝ պնդելով, թե նա աջակցել է Ուկրաինայում անջատականությանը։

Ադրբեջանը գնալով՝ սրում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և սաստկացնում հակաամերիկյան հռետորաբանությունը։ Բաքուն ոչ միայն հրաժարվել է ամերիկյան հարկի տակ հայ-ադրբեջանական բանակցություններից, այլ նաև հայտարարություն է ընդունել Վաշինգտոնի դեմ։

Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ընդունած հայտարարությունում մեղադրել է Վաշինգտոնին «Ադրբեջանի տարածքում անջատողականությունը աջակցելու մեջ, ինչպես նաև համարել, թե վերջին տարիներին ամերիկյան քաղաքականությունը ձախողվել է, որն ըստ հայտարարության Ադրբեջանում հանգեցրել է ԱՄՆ-ի հեղինակության կորստի»։

Գեորգի Միրզաբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում