Գլխավոր Լրահոս

Վրաստանի կառավարությունը գովաբանում է Իվանիշվիլիի հետ փոխկապակցված նոր հյուրանոցը

Վրաստանի կառավարությունը գովաբանում է Իվանիշվիլիի հետ փոխկապակցված նոր հյուրանոցը

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանի խոսնակի, իշխող կուսակցության առաջնորդի, Թբիլիսիի քաղաքապետի և իշխող կուսակցության բազմաթիվ պատգամավորների հետ հավաքվել են Թբիլիսիում հյուրանոցի բացմանը, որը կապված է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Չորեքշաբթի Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել Paragraph Tbilisi հյուրանոցի բացմանը, որտեղ նշել է «Վրաստանի հյուրընկալության ոլորտում նոր պարագրաֆ բացելու մասին» [բառախաղ հյուրանոցի անվան հետ - խմբ․]։

Վրաստանի վարչապետը թվարկել է հյուրանոցում առկա մի շարք հարմարություններ:

«Ուզում եմ նաև ընդգծել, որ հյուրանոցի միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքը, ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրը, 220 համարները և տարբեր կատեգորիաների հինգ ռեստորաններն ու տարբեր սրահներ,- այս ամենը հնարավորություն է տալիս հյուրանոցին ընդունելու բարձր մակարդակի միջազգային միջոցառումներ, գործարար համաժողովներ, այցելուներ, հանգստացողներ, զբոսաշրջիկներ»,- ասել է նա։

Ղարիբաշվիլին գովաբանել է «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին։ Չնայած Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, շատերը համարում են, որ նրա ձեռքում են կառավարության ղեկավարման թելերը, ինչը Ղարիբաշվիլին և իշխող կուսակցության մյուս անդամները հերքում են:

Վրաստանի հաշտեցման նախարար Թեա Ախվլեդիանին հյուրանոցի բացմանը։

«Ես կցանկանայի ընդգծել նախագծի գլխավոր հեղինակի՝ պարոն Բիձինա Իվանիշվիլիի դերը ու կրկին շնորհակալություն հայտնել նրան նման կարևոր, ուշագրավ նախագծի իրականացման համար»,- ասել է Ղարիբաշվիլին:

«Ես կցանկանայի ընդգծել նաև պարոն Բիձինա Իվանիշվիլիի մեծածավալ բարեգործությունները, որ կազմում են ավելի քան 3 միլիարդ դոլար, իսկ այժմ էլ հարյուր միլիոնավոր դոլարներ ներդրվել են մեր երկրի զարգացման համար»,- ասել է Ղարիբաշվիլին:

Գովազդներ

Հյուրանոցի բացման արարողությունից հետո Վրաստանի կառավարությունն իր սոցիալական մեդիայի ալիքներում մի քանի գրառում է արել Paragraph Tbilisi-ի վերաբերյալ:

Հյուրանոցի պատկերները, որ տեղադրել է Վրաստանի կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում։

Վարչապետի գրասենյակի մամլո հաղորդագրությունում կրկին նշվում է, որ հյուրանոցն ունի «220 սենյակ, հինգ ռեստորան, երեք հարկերում բարձրակարգ սպա-կենտրոններ և բարձր տեխնոլոգիաների հանդիպումների և կոնֆերանսների տարածքներ»։

Ֆեյսբուքյան հրապարակման հետ 14 րոպե տևողությամբ տեսանյութ կա՝ կադրեր, թե ինչպես է Վրաստանի վարչապետը զննում հյուրանոցի համարները, փոքրիկ մարզասրահը, լողավազանը և սաունան:

Paragraph Tbilisi-ն զբոսաշրջային մի քանի նախագծերից մեկն է, որին աջակցել է Վրաստանի համատեղ ներդրումների հիմնադրամը (Georgian Co-Investment Fund - GCF): Նախորդ տարիներին այդ նախագծերից մեկը՝ Panorama Tbilisi-ն, մեծ հակազդեցության արժանացավ Թբիլիսիում:

GCF մասնավոր բաժնետիրական հիմնադրամը հիմնադրել է Իվանիշվիլին 2013-ին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց անմիջապես առաջ։ Հիմնադրամի հայտարարված նպատակն է ներգրավվել և օգնել Վրաստանում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, որոնք նպաստում են երկրի զարգացմանը։

2013-ի սեպտեմբեր. վարչապետ Բիձինա Իվանիշվիլին GCF-ի բացմանը:

Հիմնադրամի մի քանի նախկին աշխատակիցներ պետական պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում՝ Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Իրակլի Կարսելաձեն, որն անձամբ մասնակցել է Panorama Tbilisi վիճահարույց նախագծին, և Դավիթ Փերաձեն, որը ներկայում Վրացական երկաթուղիներ պետական ընկերության տնօրենն է։

Քննադատները մատնանշում են նաև խորհրդանշական գներով պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների փոխանցումը GCF-ին և նրա դուստր ձեռնարկություններին:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում