Գլխավոր Լրահոս

ԶՊՄԿ-ն պնդում է, որ իր նկատմամբ կիրառելի չէ միջազգային որևէ պատժամիջոց

ԶՊՄԿ-ն պնդում է, որ իր նկատմամբ կիրառելի չէ միջազգային որևէ պատժամիջոց

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատն ու նրա իրական շահառուները նոյեմբերի 23-ի դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում, և ընկերության նկատմամբ կիրառելի չէ միջազգային որևէ պատժամիջոց, հայտարարել է կոմբինատը։ 

Նոյեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից սահմանված պատժամիջոցների տակ էր հայտնվել Պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն։ Գլեբ Տրոցենկոն այդ ժամանակ նաև կոմբինատի իրական շահառուն էր, խոշոր բաժնետեր։ Ըստ պետքարտուղարության՝  Տրոցենկոների ընտանիքը ռուսական մեծահարուստ ընտանիք է, որը մտերիմ է Վլադիմիր Պուտինի հետ՝ «իրենց հարստությունը պահելու համար»։ Պատժամիջոցների ցանկում ներառված են Տրոցենկոների ընտանիքին պատկանող Aeon Corporation ներդրումային ընկերությունը, շինարարական, մետաղական այլ ընկերություններ ևս։ Ցանկում չկային «Գեպրոմայնինգ գոլդ»-ն ու ԶՊՄԿ-ն։

Այսօր տարածած հայտարարության մեջ ԶՊՄԿ-ն նաև հայտնում է, որ ընկերության իրական շահառու Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023-ի հոկտեմբերի 27-ին ԶՊՄԿ-ում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով, և ներկայում Տրոցենկոյի և ընկերության միջև որևէ հարաբերություն չկա: 

Կոմբինատի նոր մեծամասնական բաժնետեր է դարձել Սվետլանա Երշովա անունով մի կին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում