Գլխավոր Լրահոս

ՀՀ-ն ռուսական կողմին պաշտոնապես հրավիրել է խորհրդակցության. Փաշինյանը՝ ռուսական ալիքները փակելու մասին

ՀՀ-ն ռուսական կողմին պաշտոնապես հրավիրել է խորհրդակցության. Փաշինյանը՝ ռուսական ալիքները փակելու մասին

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել են ռուսական հեռուստաալիքների հեռարձակման պայմանների խախտումներ ու Ռուսաստանի կոլեգաների հետ քննարկում է այդ խախտումները․ նոյեմբերի 24-ին քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այդ խորհրդակցությունները պետք է լինեն արագ, որ մենք կարողանանք այս հարցերը բարեկամական, նորմալ պայմաններում կարգավորել», - նշեց նա։ Փաշինյանի խոսքով 2020-ի դեկտեմբերի 30-ից ՀՀ-ի ու Ռուսաստանի միջև գործում է ՀՀ-ի և ՌԴ կառավարությունների զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համագործակցության համաձայնագիր, ու դրանով են կարգավորվում ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների և ՌԴ-ում հայկական հեռուստաալիքների հեռարձակման պայմանները։

«Համաձայնագրում կա հստակ կարգավորում երկրի ներքին վիճակին միջամտելու, երկրի ներքին քաղաքական կյանքը ապակայունացնելու ջանքեր չգործադրելու մասին»,- հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, որ որոշ հաղորդումների հեռարձակումը խախտել է այս համաձայնագրի կետերը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում