Գլխավոր Լրահոս

«Խաղաղության խաչմերուկը» կարժենա 400-500 մլն դոլար. ֆինանսների նախարար

«Խաղաղության խաչմերուկը» կարժենա 400-500 մլն դոլար. ֆինանսների նախարար

«Խաղաղության խաչմերուկը» կարժենա 400-500 մլն դոլար. ասում է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ հավելելով, որ կառավարությունն այդ նախագծի իրականացման տարբեր սցենարներ է դիտարկում: 

Նախարարի խոսքով՝ նախագծի իրականացման համար ֆինանսական միջոցների չափը կախված է նրանից, թե եղածներից որ սցենարը կընտրվի: «Կախված է նրանից՝ սկզբում որ սցենարով կգնանք, հետո ինչպիսի սցենարներ կլինեն: Օրինակ՝ արդյոք պե՞տք է կառուցենք Նախիջևանից մինչև (Ադրբեջանի) արևմտյան սահմանը ճանապարհ: Եթե այո, ապա դա արժեք ունի»,- նշում է Վահե Հովհաննիսյանը:

Հնարավոր է նաև ճանապարհների ապաշրջափակման հարցը լուծել «ամենաէժան ձևով», որը, ֆինանսների նախարարի խոսքով, ենթադրում է Կարս-Գյումրի երկաթուղու և ադրբեջանական Ղազախից Բերդ ուղղության գործարկումը: 

«Եթե բոլոր ենթակառուցվածքները, բոլոր ճանապարհները, որոնք պակասում են, կառուցվեն, դրա արժեքը կլինի մոտավորապես 400-500 մլն դոլար: Օրինակ՝ Հրազդան-Իջևան-Ղազախ-Աղստաֆա երկաթուղային գծի վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, 61,5 մլն դոլար գնահատվում է Երասխ-Հորադիզ կապի վերականգնումը՝ Նախիջևանով և Սյունիքով: Սա երկաթուղին:

101 մլն դոլար գնահատվում է Երասխ-Նախիջևանի սահման և Նախջևանի սահման-Սյունիք-Ադրբեջանի սահման ավտոճանապարհների վերականգնումը: Իսկ Գյումրի-Ախուրյան կայարան ճանապարհահատվածը 8-9 մլն դոլար կպահանջի», - տեղեկացրեց նախարարը` նշելով, որ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ վերլուծություններն արվում են դեռևս 2021 թվականից: 

Տվյալ վերլուծություններում, նշում է Վահե Հովհաննիսյանը, ներառված են նաև հաշվարկներ առ այն, թե որ երկրները կարող են շահագրգռված լինել Հայաստանով անցնող ճանապարհային ենթակառուցվածքներով: 

Թեպետ հաշվարկներն արվել են 2021 թվականին, սակայն հաշվի առնելով ուկրաինական պատերազմով պայմանավորված միջազգային լոգիստիկ վերադասավորումները, միջազգային հետաքրքրությունը, նախարարի խոսքով, կարող է աճել Հայաստանով անցնող ճանապարհների նկատմամբ: 

«Հիմա ավելի լավատեսական սցենար կարող ենք ունենալ: Օրինակ` սցենարներից մեկով 8 մլն տոննայով կարող է ավելանալ բեռնափոխադրումների ծավալը», - նշում է նախարարը:

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում