Գլխավոր Լրահոս

Հայաստանը, ՀԱՊԿ անդամ լինելով, չի կարողանում անհրաժեշտ սպառազինություն կամ քաղաքական աջակցություն ստանալ

Հայաստանը, ՀԱՊԿ անդամ լինելով, չի կարողանում անհրաժեշտ սպառազինություն կամ քաղաքական աջակցություն ստանալ

ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ կազմակեպության ունեցած պարտավորոթյունները, ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին. նոյեմբերի 24-ին քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ուզում եմ ուղիղ ասել՝ 2018, 2019 թվականներին էլ այնպես չէր, որ մեր ՀԱՊԿ գործընկերներից ինչ սպառազինություն ուզել ենք, միանշանակ կարողացել ենք ձեռ բերել։ Ձեզ թվում է, թե չե՞նք փորձել դիվերսիֆիկացնել սպառազինության մատակարարումը, բայց քննարկումը տևել է շատ կարճ՝ րոպեներ, մեզ ասվել է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, չենք կարող ձեզ հետ ռազմատեխնիկական հարաբերութւոնների մեջ մտնել»,- հայտարարեց Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը, ՀԱՊԿ անդամ լինելով, չի կարողանում անհրաժեշտ սպառազինություն կամ քաղաքական աջակցություն ստանալ, ապա մյուս տեղերից աջակցություն ստանալու հարցի ժամանակ ՀԱՊԿ անդամ լինելը անհաղթահարելի արգելք է։ 

«Մենք պետք է մեր շահերից ելնող որոշում կայացնենք։ Մենք ՀՀ շահերի դեմ և կողմ փաստերն ենք կշռում ու չենք կարող այս հարցում սխալվել»,- անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին՝ ասաց վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում