Գլխավոր Լրահոս

Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն։
«Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Սաուդյան Արաբիան աշխարհի այն քիչ երկրներից էր, ի շարս Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որոնց հետ Հայաստանը չուներ դիվանագիտական հարաբերություններ։

Հայաստանից բարձր մակարդակով պաշտոնական առաջին այցը Սաուդյան Արաբիա եղավ 2021-ի հոկտեմբերին, երբ այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը այց կատարեց մայրաքաղաք Ռիադ։ Ավելի ուշ՝ 2022-ի փետրվարին, Սաուդյան Արաբիա այցելեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում