Գլխավոր Լրահոս

Խստացվելու է խաղողի որակի հարցը. Տիգրան Սարգսյան

Խստացվելու է խաղողի որակի հարցը. Տիգրան Սարգսյան

Խաղողի պահանջարկն առաջիկա տարիներին գերազանցելու է առաջարկը, միաժամանակ` ավելի է խստացվելու խաղողի որակի հարցը, ինչը ստիպելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ համաժողովի բացմանը:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը մեր գյուղատնտեսության մեջ ունեն իրենց ուրույն տեղը: 1990-95 թթ. այս բնագավառում արձանագրվել են լուրջ կորուստներ՝ շուրջ 65%-ով կրճատվել էր խաղողագործության արտադրանքի ծավալները՝ մթերող կազմակերպությունների և գործարանների չգործելու պատճառով: 

Գործադիրի ղեկավարը կարևորել է խաղողագործությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու խնդիրը` նշելով, որ խաղողագործության զարգացման համար երկիրը ունի մեծ ներուժ:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին՝ այս բնագավառում ներդրումներ կատարելու և Հայաստանում ժամանակակից խաղողի այգիներ հիմնելու համար, ինչը լավ օրինակ է այլ գյուղացիական տնտեսությունների համար: 

Նշենք, որ Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին: Համաժողովին մասնակցում են միջազգային հեղինակություն վայելող խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Ավստրալիայից և այլ երկրներից: 

Համաժողովի հիմնական թեման հայկական գինու աշխարհում ճանաչելի ապրանքանիշ՝ բրենդ ստեղծելու հնարավորության քննարկումն է երեք բաղադրիչների շուրջ. որակյալ խաղողի մշակում, բարձրորակ գինու արտադրություն, արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում