Գլխավոր Լրահոս

Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել Լարսի իրավիճակի վերաբերյալ

Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել Լարսի իրավիճակի վերաբերյալ

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում հրատապ խորհրդակցություն է հրավիրել Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք ԵԱՏՄ շրջանակներում սկսել ենք գործողություններ, հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա երկու օրերի ընթացքում»,- նոյեմբերի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Քերոբյանը։

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտարարել էր, որ 2023-ին արձանագրվել է Հայաստանից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։ Գերատեսչությունից նշել է, որ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ. միայն նոյեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք։

Քերոբյանը խոսքով՝ Հայաստանն ուսումնասիրում է Ռոսսելխոզնադզորի հրապարակումը։

«Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա ընթացքում 35 մեքենա է հետ վերադարձվել և հետո երկու օրվա մեջ ևս 35 մեքենա է վերադարձվում, և դա այն դեպքում, երբ մենք՝ կարգավորումների, իսկ մատակարարները՝ իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն արել»,- ասել է նախարարը։

***

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 26-ից փակ է, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նոյեմբերի 29-ի դրությամբ շուրջ 1 700 հայկական բեռնատար է կանգնած Լարսի անցակետի մոտ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախօրեին հայտարարել էր, որ Լարսի անցակետում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա․ «Կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասել էր Սանոսյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի»։ Հարությունյանի հայտարարությունը ենթադրությունների տեղիք է տվել, որ ռուսական կողմը Լարսի անցակետը փակել է կամ խոչընդոտում է հայկական բեռնատարների մուտքին քաղաքական պատճառներով։

https://civilnet.am/news/758185/%D5%AC%D5%A1%D6%80%D5%BD%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D6%80-%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%A7-%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում