Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը

ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը

Եվրամիությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։ Այդ մասին հայտնում է Հայաստանում ԵՄ գրասենյակը՝ հրապարակելով ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության՝ Հայաստան այցի արդյունքները։

Պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստանում մի շարք հանդիպումներ է անցկացրել՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում։

«Հանդիպումների ընթացքում լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»,- ասված է հայտարարությունում։

Նոյեմբերի 13-ին Բրյուսելում անցկացված ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ քննարկվելու է Եվրոպական խաղաղության ֆոնդի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «շատ կարևոր է» համարել Եվրոպական խաղաղության ֆոնդի միջոցով Հայաստանին օգնելու որոշումը։

«Խաղաղության ֆոնդը Եվրամիության գործիքներից մեկն է տարբեր երկրների պաշտպանողականությանը օգնելու և խաղաղության մեջ ներդրում ունենալու։ Այդտեղ ԵՄ-ն ունի ֆինանսական միջոցներ և ԵՄ անդամ երկրները, եթե, օրինակ, սպառազինության անհրաժեշտություն կա, որևէ երկիր պատրաստակամություն ունի տրամադրելու դա, ֆինանսները փոխանցում են տվյալ երկրին և այդ ռազմական տեխնիկան կամ ռազմական ծառայությունը մատուցում է այն երկրին, որին ուզում են օգնություն ցուցաբերել։ Հուսով եմ՝ Հայաստանը հնարավորություն կունենա հասնելու վերջնական որոշման, որովհետև սա շատ նախնական որոշում էր։ ԱԳ նախարարների կողմից կանաչ լույս տրվեց, որպեսզի գործընթացը շարունակվի։ Սա անվտանգային ոլորտում շատ կարևոր համագործակցության գործիք է»,- նոյեմբերի 14-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել էր Գրիգորյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում