«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի 8-րդ համաժողովի նպատակը Հայաստանում գինեգործության զարգացմանն ու ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանն օժանդակելն է, այսօր լրագրողներին ասաց «Ֆրութֆուլ Արմենիայի» նախաձեռնող արգենտինա հայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Համաժողովն այս տարի նվիրված է գինեգործությանն ու գինիների արտադրությանը Հայաստանում։
Նրա խոսքով՝ իր կողմից Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում խաղողի այգիների հիմնումը, ինչպես նաև գինու գործարանի կառուցումը նպատակ ունի հասնել Հայաստանում որակյալ գինի արտադրելու թիրախին և օժանդակել գինեգործության զարգացմանը։ «Կարծում եմ մենք կարող ենք Հայաստանում արտադրել որակյալ ու մրցունակ գինիներ»,- ասաց Էռնիկյանը։
Բաղրամյանի տարածաշրջանում Էդուարդո Էռնեկյանը 500 հա-ի վրա հիմնել է խաղողի այգիներ՝ օգտագործելով գինու արտադրության համար լավագույն տեսակներն ու ներդնելով ոռոգման, այգիների մշակման ժամանակակից տեխնոլոգիաներ։ Աճեցված խաղողն օգտագործվելու է գինու արտադրության համար։ Այս նպատակով գործարարը կառուցել է գինու գործարան։
Civilnet











