2024-ի հունվարի 1-ից ՀՀ անձնագրերում կլոր կնիք ունենալու պահանջը կվերացվի, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«2024-ի հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման (կլոր կնիք և ամսաթիվ) առկայությունից»,- ասված է հայտարարարությունում։
Փոփոխությունների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին․ «Գործնականում հնարավոր է, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռևս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։ Նման դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող եք օգտվել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի հղումներից՝ որպես օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջի վերացման պաշտոնական ապացույց»։
Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ հունվարի 1-ից այլևս անձնագրերի ելքի կնիքներն անհրաժեշտ չեն լինի և այդ ծառայությունը չի մատուցվի քաղաքացիներին։ց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել էր, որ որոշվել է հրաժարվել կլոր կնիքներից՝ անձնագրային ծառայությունների աշխատանքը բարելավելու ու քաղաքացիների կյանքը դյուրացնելու համար։ ՆԳՆ տվյալներով՝ կլոր կնիքի պահանջը անձնագրային ծառայություններում հանգեցնում էր հերթերի, օրինակ միայն 2021-ին կնիքի շուրջ 500 հազար գործարք է եղել, 2022-ին՝ 640 հազար գործարք։
Civilnet











