Գլխավոր Լրահոս

Հնդկական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացմանը․ դեսպան

Հնդկական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացմանը․ դեսպան

Հնդկաստանը պատրաստ է Հայաստանի հետ աշխատել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին Երևանում անցկացվող «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով համաժողովին հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սինհան, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։

«Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես Հայաստանը կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները ներկա իրողություններում։ Հնդկաստանը և Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ: Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, և մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, հասկանալ, թե ինչպես կարող է երկիրը օգուտ քաղել այդ միջանցքի գործարկումից»,- ասել է Սինհան։

Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանում նաև ողջունել են Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Հայաստանի որոշումը։ 2023-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջազգային բեռնափոխադրումների գործարկման և Չաբահար նավահանգստում օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ։

«Հայաստանը զարգացնում է իր ենթակառուցվածքային և լոգիստիկ հզորությունները Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման (խոսքը «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի մասին է – խմբ.): Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրված են այս նախագծով: Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը»,- ասել է Նիլակշի Սինհան։

***

Հոկտեմբերի 23-ին Հայաստանն իրանական ընկերությունների հետ ստորագրել էր «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը։ Նախատեսվում է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։

https://www.youtube.com/watch?v=UD5bk341GTk
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում