Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում։ Դեկտեմբերի 12-ին նա հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորղալասի հետ։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
«Կողմերն ամփոփել են համագործակցության ներկայիս ընթացքն ու նախանշել դրա զարգացման նոր հնարավորությունները` պատրաստակամություն հայտնելով գործակցել ավելի ընդգրկուն օրակարգով՝ ուսումնավարժական ծրագրեր, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
https://civilnet.am/news/756746/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%87-%d5%af%d5%ab%d5%ba%d6%80%d5%b8%d5%bd%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%af%d5%bb%d5%b8%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a6%d5%b8%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d6%80%d5%a5%d5%ac/
Civilnet











