Գլխավոր Լրահոս

Եվրասիական զարգացման բանկը ծրագրում է Հայաստանում մի շարք ծրագրերի մասնակցել

Եվրասիական զարգացման բանկը ծրագրում է Հայաստանում մի շարք ծրագրերի մասնակցել

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2024-ին նախատեսում է Հայաստանում մասնակցել մի շարք նախագծերի: Այդ մասին Ալմաթիում դեկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԶԲ-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը: Վերջինս թվարկել է նախագծերը՝ Երևանում մետրոյի նոր կայարանի, Առևտրի համաշխարհային կենտրոնի, Գյումրիում տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի կառուցում, ինչպես նաև մի շարք էներգետիկ և արդյունաբերական նախագծերի իրականացում։

Նրա խոսքով, որպեսզի մեկ տարվա ընթացքում երեք-չորս ծրագիր հաջողվի իրականացնել, պետք է ունենալ 10-15 նախագծերի փաթեթ․ «Դա արդեն ձևավորված է: Խոսքը էներգետիկ ոլորտի, վերականգնվող էներգիայի մասին է»,- ասել է նա ու հավելել, որ այժմ քննարկվում է հայկական մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, քանի որ ԵԶԲ-ն ցանկանում է «ակտիվորեն մասնակցել Երևանի քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը»։ «Մենք հետաքրքրված ենք նաև մի շարք արդյունաբերական նախագծերով»,- ասել է Պոդգուզովը։

ԵԶԲ ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլինն էլ նշել է, որ հաջորդ տարի բանկը դիտարկում է «Հարավկովկասյան երկաթուղու» հետ համատեղ Գյումրիում տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի նախագիծը և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը․ «Սա քաղաքի համար կարևոր նախագիծ է, սակայն փաստաթղթերի պատրաստման համար լուրջ աշխատանք է պահանջվում, ինչի համար մենք պատրաստ ենք ֆինանսական միջոցներ հատկացնել։ Մենք սա քննարկում ենք։ Մենք դիտարկում ենք մեր պորտֆելի համար շրջադարձային նախագիծ՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցումը Երևանի կենտրոնում։ Սա մեգանախագիծ է քաղաքի համար, և մեր մասնակցությունն այս նախագծին կարևոր է»,- ասել է Իլինը։

Ավելի վաղ ԵԶԲ-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտնել էր, որ բանկը 2024-ին նախատեսում է մասնակից երկրներում ֆինանսավորել առնվազն 30 նախագիծ՝ մոտ 2,3 միլիարդ դոլար արժողությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում