Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց

ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց

OC Media

Եվրոպական խորհրդի նիստում Վրաստանը ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։

Հինգշաբթի երեկոյան որոշումը հրապարակել է ԵՄ անդամ երկրների ղեկավարներից կազմված խորհուրդը։ Նրանք հայտարարել են, որ ԵՄ-ն կսկսի անդամակցության բանակցությունները Արևելյան գործընկերության գործընկեր Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ դաշինք մտնելու հարցում նրանց մի քայլ առաջ պահելով Վրաստանից:

Վրաստանի կառավարությունը դժկամորեն անդամակցության հայտ էր ներկայացրել 2022-ի մարտի 3-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո՝ Ուկրաինայի և Մոլդովայի կառավարությունների նմանատիպ քայլերից հետո: 2022-ի հունիսին խորհուրդը Մոլդովային և Ուկրաինային շնորհեց թեկնածուի կարգավիճակ՝ նույնը մերժելով անել Վրաստանի դեպքում և Թբիլիսիի համար սահմանելով 12 «առաջնահերթություններ», որոնցով պետք է զբաղվեն նախքան Վրաստանի թեկնածության հարցի վերանայումը:

Հինգշաբթի ԵՄ-ի որոշումը կայացվել է՝ թեև Վրաստանը քիչ առաջընթաց էր գրանցել 12 առաջարկություններից շատերում:

Դրանք ներառում են անկախ դատական համակարգի ստեղծում՝ քաղաքականապես զգայուն գործերով, որոնք, ըստ լայն տարածված կարծիքների, ղեկավարվում են կառավարության հետ համագործակցող դատավորների «կլանի» կողմից: Այս տարվա սկզբին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել մի քանի նման դատավորների նկատմամբ:

Մյուս «առաջնահերթությունները» ներառում էին 2021-ի այլատյաց անկարգությունների կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնհայտ պահանջը, որոնց ընթացքում ծայրահեղ աջ ցուցարարները վիրավորել էին լրատվամիջոցների առնվազն 53 աշխատակիցների: Ծայրահեղ աջ Alt Info-ի առաջնորդներից ոչ ոք, որ հրապարակայնորեն ուղղորդել էին հարձակումները, չի ենթարկվել քրեական հետապնդման:

Հինգշաբթի հայտարարությունից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ժողովրդին երկրի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Նա և իշխող «Վրացական երազանք» կուսակցության մյուս առաջատար անդամներ շաբաթներ շարունակ պնդում էին, թե կատարել են անհրաժեշտ պահանջները։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում