Բանակցություններ են ընթանում Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկներ կառուցելու շուրջ․ Օվերչուկ

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու հարցով հայկական և ռուսական կողմերը բանակցությունների մեջ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետն ընդգծեց՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում չափազանց կարևոր թեմա է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը։
«Մենք շնորհակալ ենք, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշում կայացվեց, և որպես իրագործող սահմանվել է ռուսական ընկերությունը։ Ինչ վերաբերում է նոր ատոմային էներգաբլոկներին, ապա դրա վերաբերյալ նույնպես բանակցություններ են ընթանում»,- ասաց Օվերչուկը։
https://civilnet.am/news/759711/%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-65-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80-%d5%af%d5%b0%d5%a1%d5%bf%d5%af%d5%a1%d6%81%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a8/
Civilnet










