Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ․ «Կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը»։

Իրանական կողմի հաղորդագրությունում ասվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Ռայիսիի խոսքով՝ Իրանն աջակցում է Հարավային Կովկասում ենթակառուցվածքների բացմանն ուղղված ցանկացած հարթակի, որը հիմնված կլինի բոլոր երկրների ինքնիշխանության սկզբունքի վրա։

Նա շեշտել է՝ Իրանի քաղաքականությունը Կովկասում հստակ է՝ պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի այն չդառնա արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտ։ Ըստ նրա՝ խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջոցով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում