Գլխավոր Լրահոս

Միրզոյանն ու ՀԱՊԿ քարտուղարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և «Խաղաղության խաչմերուկը»

Միրզոյանն ու ՀԱՊԿ քարտուղարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և «Խաղաղության խաչմերուկը»

Դեկտեմբերի 21-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: Տասմագամբետովը Միրզոյանին տեղեկացրել է 2023-ի նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի, ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների նիստի արդյունքների մասին։

«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ»,- տեղեկացնում է ԱԳՆ-ն։

https://civilnet.am/news/756809/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b9%d5%b4%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%af%d5%a8%d5%9d-%d5%a5%d6%80%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%b8%d6%82%d5%aa%d5%ab-%d6%87-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d6%84%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%bc%d5%b4%d5%a1%d5%b4%d5%a2/

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

https://civilnet.am/news/759841/%d5%b9%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%a7-%d5%a2%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d5%ab%d6%81-%d5%a5%d5%bf%d5%b4-%d5%ab%d6%81-%d5%a1%d5%ba%d5%b0-%d5%ab%d6%81-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%a3%d5%a1%d5%ac%d5%a8%e2%80%a4-%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում