Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել բենզին վաճառող ընկերությունների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել բենզին ներկրող և վաճառող ընկերությունների նկատմամբ։ Հանձնաժողովից նշում են, որ արձանագրվել են բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ։ Գերիշխող դիրքի առերևույթ չարաշահման հիմքով վարույթներ են հարուցվել «Սի Փի ԷՍ էներջի գրուպի», «Ֆլեշի», «Մեգա Թրեյդի» և «Մաքս Օիլի» նկատմամբ։
«2022 և 2023 թվականների ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» ընկերությունների կողմից բենզինի գների ինքնարժեքը կազմող ծախսային բաղադրիչների, այդ թվում՝ ձեռքբերման գների և ընկերությունների կողմից բենզինի իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ, ներառյալ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ։ Արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերոնշյալ ընկերությունների նկատմամբ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահման հիմքով հարուցել է վարույթներ»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet










