Գլխավոր Լրահոս

2024-ի սկզբին Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի

2024-ի սկզբին Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի

Թեհրանը համաձայնել է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դեկտեմբերի 27-ին Երևանում հայաստանցի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսին։

«Հուսով ենք՝ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում իմ գործընկերոջ հետ կլինենք Թավրիզի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությանը»,- նշել է իրանցի դիվանագետը՝ կարևորելով նախորդ տարի Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման փաստը։

Աբդոլլահիանը վերահաստատել է, որ Թեհրանը սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության:

2022-ի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսություն։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում