Գլխավոր Լրահոս

Պետպատվերով բուժման մեխանիզմը կփոխվի, սահմանաչափերը կվերանան

Պետպատվերով բուժման մեխանիզմը կփոխվի, սահմանաչափերը կվերանան

Հայաստանում անվճար բուժօգնության՝ պետպատվերի մեխանիզմը փոփոխության կենթարկվի։ Պետպատվերը բժշկական կենտրոնին կապելու պրակտիկան կվերանա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այս տարվա վերջին՝ դեկտեմբերի 28-ի նիստում։ 

Ինչպես բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2024-ին այլևս չի լինելու առողջապահության նախարարի հրաման, որով կիրականացվեն պետպատվերի նախնական բաշխումներ՝ ըստ հիվանդությունների։ Լինելու է մեկ ընդհանուր բյուջե, որը կծախսվի ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության. «Այսինքն, նրանք որ հիվանդանոց կգնան ու ծառայություն կստանան, Armed համակարգում այդ ծառայությունը կգեներացվի, դրանից առաջ կգեներացվի նաև ուղեգրումն ու ըստ այդմ կլինեն պրոցեսները»,- ասաց Փաշինյանը։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց՝ յուրաքանչյուր բժշկական կենտրոնի համար համապատասխան որոշմամբ սահմանվում էր պետպատվերի առավելագույն սահմանաչափ, այժմ՝ նոր մեխանիզմով, սահմանաչափ չի լինի ու փաստացի մատուցված ծառայությունների դիմաց պետությունը կփոխհատուցի հիվանդանոցներին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում