Գլխավոր Լրահոս

Բացվեց Էռնեկյանի գինեգործարանը

Բացվեց Էռնեկյանի գինեգործարանը

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը խաղողի մշակումից անցում է կատարում վերամշակման։ Գործարարը կառուցել է գինու գործարան և նախատեսում է արտահանել արտադրված գինիները։

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս Դե Արմենիա» ագարակի տարածքում կառուցված գինու գործարանում հնարավոր է տարեկան արտադրել 300 հազ. լ գինի։ Առաջիկա տարիներին գործարարը նախատեսում է արտադրական հզորությունները հասցնել 1 մլն լ-ի։ Առաջին փուլում ներդրվել է $3 մլն, տեղակայվել են իտալական և ֆրանսիական ժամանակակից տեխնոլոգիաներ։ Գինու արտադրությունում օգտագործվելու են հայկական, ֆրանսիական, իտալական և արգենտինական խաղողի սորտեր։ Արտադրվելու է երեք տեսակի գինի՝ անապակ կարմիր, սպիտակ և կարմիր հնեցված։

Այսօր գործարանի հանդիսավոր բացման արարողությանը գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը լրագրողներին ասաց, որ Արմավիրի մարզում նման գործարանի բացումը լուրջ ազդեցություն է ունենալու Հայաստանում գինեգործական արտադրության համար։ «Նախ նոր մշակույթ է մտցվում գինեգործության ոլորտում։ Գործարանում արտադրված գինին իր որակով չի զիջում իտալական և ֆրանսիական գինիներին»,- ասաց նախարարը՝ հավելելով, թե այս նախաձեռնությունը նպաստելու է, որ առաջիկայում նմանատիպ նոր գործարաններ բացվեն։

Ըստ նախարարի՝ ներկայում Հայաստանում մշակվում է խաղողագործության զարգացման հայեցակարգ, որը կապված է գինեգործության զարգացման ռազմավարության հետ։ «Այսօրվա մակարդակը մեզ չի բավարարում և մենք լուրջ անելիքներ ունենք։ Այս կազմակերպությունը լավագույն օրինակն է, որտեղ ողջ շղթան փակ է՝ խաղողի արտադրություն, մշակում և արտահանում։ Մենք փորձի փոխանակման համար գյուղացիական տնտեսություններին արդեն բերում ենք այս ընկերություն և ներկայացնում ենք ներդրված տեխնոլոգիաները, խաղողի մշակումը»,- ասաց Կարապետյանը։ Նախարարի խոսքով՝ փորձի փոխանակման համար առաջիկայում գործարան կայցելեն նաև գինեգործները, քանի որ այս ընկերությունում աշխատում են լավագույն տեխնոլոգները։

Ըստ Սերգո Կարապետյանի՝ խելացի գործարարները ներդրումներն ուղղում են գյուղատնտեսության ոլորտ, քանի որ առկա է սննդի ապահովության խնդիր, ներկայում պահանջարկը գերազանցում է առաջարկը, իսկ համաշխարհային շուկայում նկատվում է գյուղմթերքների գների աճ։ Այդ տեսակետից գյուղոլորտում ներդրումները տարեցտարի ավելանում են, միտումն արդեն նկատելի է Հայաստանում։

«Տիեռաս Դե Արմենիա» («Հայկական հողեր») ընկերությունը գործունեությունը սկսել է 2004թ.՝ Արմավիրի մարզի Բաղրամյան և Արևադաշտ գյուղերի հարևանությամբ սեփականության իրավունքով ձեռք բերելով 2,3 հազ. հա հողատարածք։ Ներկայում ավելի քան 500 հա տարածության վրա հիմնված են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու խաղողի սորտեր։ Ընկերությունում աշխատում է 600 մարդ, արդեն ներդրվել է $40 մլն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում