Իրանի Քերման քաղաքում տեղի է ունեցել երկու պայթյուն, որի հետևանքով զոհվել է 103, վիրավորվել՝ 141 մարդ։ Այդ մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ՝ նրա սպանության 4-րդ տարելիցի օրն անցկացվող արարողության ժամանակ։
Իրանական իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել՝ չհստակեցնելով, թե ովքեր կարող են կանգնած լինել հարձակումների հետևում:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, Իրանի առանցքային զորահրամանատարներից գեներալ Ղասեմ Սոլեյմանին և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականները սպանվել էին 2020-ի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության հետևանքով:
Civilnet











