Երևանում ու Արագածոտնի մարզում 93 միավոր գույք կճանաչվի հանրային գերակա շահ՝ Ակադեմիական քաղաք կառուցելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 4-ի նիստի օրակարգում։
Հանրային գերակա շահ ճանաչվող տարածքները և մասնավոր, և համայնքային սեփականության են։ Ըստ որոշման հիմնավորման՝ Ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա գույքերն անհրաժեշտ է հանրային գերակա շահ ճանաչել։
Հանրային գերակա շահ ճանաչվող այս գույքերը հիմնականում գյուղատնտեսության, արդյունաբերության, նպատակային նշանակության հողեր են։
https://civilnet.am/news/754619/%d5%a1%d5%af%d5%a1%d5%a4%d5%a5%d5%b4%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%ab-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6-%d5%af%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%be%d5%ab-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/
Civilnet











