Համաշխարհային բանկը 2024-ին Հայաստանում կանխատեսում է 4,7% տնտեսական աճ

Համաշխարհային բանկը (ՀԲ) ակնկալում է, որ 2023-ին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 7,1%, որը 2,7 տոկոսային կետով գերազանցում է հունիսի կանխատեսումը։ Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի` հունվարի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում:
Միևնույն ժամանակ, ՀԲ վերլուծաբաններն ակնկալում են, որ 2024-ին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4,7%–ով, որը 0,1 տոկոսային կետով զիջում է հունիսի կանխատեսմանը, իսկ 2025-ին՝ 4,5 տոկոսով` կրկին 0,1 տոկոսային կետով նվազ հունիսի կանխատեսման համեմատ:
Հատկանշական է, որ 2023-ի հունիսին հրապարակված ուսումնասիրության մեջ Համաշխարհային բանկը կանխատեսում էր Հայաստանի տնտեսության 4,4% աճ: Այսպիսով ՀԲ-ն իր հունիսյան կանխատեսումը բարելավել է 2,7 տոկոսային կետով։
Ավելի վաղ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն 2023-ի ամփոփիչ ասուլիսում նախորդ տարվա տնտեսական աճը կանխատեսել էր 8,3-8,5%-ի միջակայքում: Ըստ այդմ, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, նախարարի ակկնալմամբ, կկազմի 8 280 դոլար:
Տնտեսական աճը 2023-ի ՀՀ պետբյուջեում նախատեսված է 7%: Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ 2023-ին տնտեսության աճը կկազմի 8,3%։
https://civilnet.am/news/761511/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%af%d5%a8-2024-%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a3%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%bc%d5%a5%d5%af%d5%b8%d6%80%d5%a4/
Civilnet










