Գլխավոր Լրահոս

Կառավարությունը 3,5 մլրդ դրամի վարկ կտրամադրի Արարատում մետալուրգիական գործարան կառուցելու համար

Կառավարությունը 3,5 մլրդ դրամի վարկ կտրամադրի Արարատում մետալուրգիական գործարան կառուցելու համար

Կառավարությունը 3,5 միլիարդ դրամի բյուջետային վարկ կտրամադրի «Ջի թի բի սթիլ» ընկերությանը։ Այս ընկերությունը մտադիր էր մետալուրգիական գործարան կառուցել Երասխում, սակայն ադրբեջանական կողմի կրակոցները տապալեցին ծրագիրը։ Ավելի ուշ որոշվեց գործարանը կառուցել Արարատ համայնքում։ 

Համապատասխան ֆինանսական աջակցության հարցը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում։ 

Ըստ որոշման հիմնավորման՝ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ։ Ընկերությանը 3,5 միլիարդի վարկը տրամադրվելու է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի միջոցով, որի կառավարիչը Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա վարկային կազմակերպությունն է։ 

Վարկի մարումը նախատեսվում է իրականացնել դրա տրամադրման երրորդ տարուց սկսած։ Պետության նկատմամբ որպես վարկի մարման ապահովման միջոց գրավադրվելու է «Ջի թի բի սթիլ»-ի հետ կապված ​​Կոմիտասի պողոտա 53, 53/9 և 53/10 հասցեներում գտնվող անշարժ գույքերը։ 

Սահմանվել է 8 տոկոս տարեկան տոկոսադրույք։ Կառավարությունն ակնկալում է, որ արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ, որն իր հետ կառաջացնի նաև բազմաթիվ այլ աշխատատեղեր ծառայությունների և սպասարկման ոլորտում: Գործարանը կունենա 200-250 մլն դոլարի տարեկան շրջանառություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում