Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
«Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկ, Արագած, Ապարան, Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն: Թալին, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է»,- ասված է հաղորդագրությունում։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Civilnet











