Գլխավոր Լրահոս

Կառավարությունն ուզում է նվազեցնել վերադարձվող եկամտահարկի եռամսյակային շեմը

Կառավարությունն ուզում է նվազեցնել վերադարձվող եկամտահարկի եռամսյակային շեմը

Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագրում՝ կիսով չափ նվազեցնելով եռամսյակային կտրվածքով վերադարձվող եկամտահարկի առավելագույն շեմը՝ 1,5 մլն դրամը։

Ըստ օրենսդրական փաթեթի՝ 2025-ից հունվարի 1-ից հետո եկամտային հարկը մեկ եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։ Այս փոփոխությունը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ կնքել են եկամտահարկի վերադարձով հիպոտեկային պայմանագիր։ 

Նախագիծը հունվարի 15-ին խորհրդարան էր բերել Ֆինանսների նախարարությունը։ Օրենքի փոփոխությունը ներկայացնող նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ 2023-ը ամփոփվել է շուրջ 52 մլրդ դրամ վերադարձով, իսկ 2024-ի դեպքում ակնկալվում է, որ այդ թիվը կլինի շուրջ 80 մլրդ դրամ։ 

Ըստ փոխնախարարի՝ նախագծով 2027-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձը չի գործի Երևանին սահմանակից մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի, իսկ 2029-ից՝ մյուս մարզերի դեպքում, բացառությամբ կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում