Գլխավոր Լրահոս

Աբխազիայում ռուսական ռազմածովային բազան «կարող է բացվել այս տարի»

Աբխազիայում ռուսական ռազմածովային բազան «կարող է բացվել այս տարի»

OC Media

Աբխազիայի Անվտանգության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Աբխազիայում ռուսական ռազմածովային ծրագրված բազան կարող է սկսել գործել արդեն այս տարի։

Հունվարի 12-ին Սերգեյ Շամբան ռուսական պետական ՌԻԱ լրատվական գործակալությանը հայտնել է, որ Օչամչիրայում (Օչամչիրե) նախատեսված նավահանգիստը դեռ նախագծման փուլում է: Նա հավելել է, որ բազան ծառայելու է Աբխազիայի անվտանգության ապահովմանը։

«2008-ից ի վեր մենք ծովում նավերի առգրավման հետ կապված միջադեպեր չենք ունեցել, սահմանային գոտում իրավիճակը հանգիստ է»,- ասել է Շամբան։

Բազայի կառուցման մասին առաջին անգամ հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան  2023-ի հոկտեմբերին: Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, որի կենտրոնակայանը օկուպացված Ղրիմում է, բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակմանը:

Բժանիայի՝ ռազմածովային բազայի մասին հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է հարվածել Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմանավերին։

«Ռուսաստանի ղեկավարը ստիպված էր հայտարարել իր Սևծովյան նավատորմի համար նոր բազա ստեղծելու մասին որքան հնարավոր է հեռու ուկրաինական հրթիռներից և ծովային դրոններից, բայց մենք նրանց կհասնենք ամենուր»,- ասել է Զելենսկին։

Ի պատասխան՝ Բժանիան Ուկրաինային մեղադրել է «Կովկասում ռազմական իրավիճակ հրահրելու և նոր արյունալի պատերազմ սանձազերծելու» մեջ։

Վրաստանյան պաշտոնյաները նույնպես դեմ են արտահայտվել բազային: Ռուսական պետական Sputnik գործակալության լրագրող Ալեքսանդր Խրոլենկոն գրել է, որ Ռուսաստանը «մտադիր չէ սպառնալ որևէ մեկին» նախատեսված ռազմածովային բազայից՝ նշելով, որ բազան տեղակայված կլինի Թբիլիսիից 300 կմ հեռավորության վրա։

Օչամչիրայի նավահանգիստը Ռուսաստանի վերահսկողության տակ է 2009-ից։ Այդ ժամանակվանից Ռուսաստանն այն օգտագործել է նավերի և մոտորանավակների կառուցման համար և պաշտպանել այն իր սահմանապահների միջոցով:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում