Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձևը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձևը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքների մասին բանաձևը։

Բանաձևով նաև կոչ է արվում Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։

Սենատը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան ու ԼՂ քաղաքական առաջնորդների ձերբակալությունը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց։

«Դատապարտում ենք 2023-ի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, որը ստիպեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչությանը արտագաղթել։ Միջազգային հանրության պարտականությունն է պահանջել, որ Ադրբեջանը անի ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու հնարավոր պայմաններով»,- ասված է բանաձևում։

Սենատը վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դուրս բերել իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից․ «Ողջունում ենք Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ ռազմական տեխնիկա մատակարարել Հայաստանին և աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է պաշտպանելու Հայաստանին»։

Ֆրանսիայի Սենատը կառավարությանը հորդորում է անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով ներգրավվի դիվանագիտական ​​ուղիներով բանակցային գործընթացում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։

Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև էր ընդունել նաև 2022-ի նոյեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում